Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 15:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 15:21
25 Խաչաձեւ Հղումներ  

Ցավերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատերը նրա ոտքերին են փարվելու սովի նեղության ժամանակ։


Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։


Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։


Չտրտնջանք, ինչպես նրանցից ոմանք տրտնջացին և մահվան հրեշտակի ձեռքով կոտորվեցին։


Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։


Ցավեր պիտի գան վրան՝ ջրի պես, գիշերվա խավարը պիտի ծածկի նրան։


Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։


անձկությունն ու նեղությունն են նրա վրա հասնելու. կործանվելու է իբրև առաջին գծի զորավար,


առողջությունը դուրս է քշվելու նրա հարկից։ Տագնապով նրան է հասնելու արքունի պատուհասը։


Ուտելու մթերք չի ունենալու։ Դրա համար նրա բողբոջները չեն ծաղկելու։


Հիմա քո շուրջը որոգայթներ են դրված, և սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մեջ գցել։


Առավոտը նրանց բոլորի համար մահվան ստվեր է, և ըմբռնում են տագնապը մահվան ստվերի։


Ամբարիշտը շրջում է կորստի մեջ, իսկ արդարի ցանկությունը ընդունելի է։


Փախչում է ամբարիշտը՝ առանց մեկից հալածվելու, իսկ արդարն առյուծի նման աներկյուղ է։


«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ