Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀՈԲ 21:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Սրանց ձեռքին են բարիքները. չի նայում ամբարիշտների արարքներին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տե՛ս, նրանց բարիքներն իրենց ձեռքում չեն. ամբարիշտների խորհուրդը ինձանից հեռու լինի։

Տես գլուխը



ՀՈԲ 21:16
13 Խաչաձեւ Հղումներ  

Իմ հոգին չի մասնակցի նրանց խորհուրդներին, ոչ էլ նրանց դավադրությանը կաջակցի իմ միտքը, որովհետև իրենց բարկության մեջ սպանեցին մարդկանց և իրենց մոլուցքի մեջ ջլակոտոր արեցին ցուլերի։


«Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ։ Տերը տվեց, Տերն էլ առավ։ Ինչպես որ հաճելի էր Տիրոջը, այնպես էլ եղավ։ Թող օրհնյալ լինի Տիրոջ անունը»։


Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։


Նա սրանց տները բարիքներով լցրեց։ Բայց ամբարիշտների մտադրությունը հեռու է նրանից։


Երանելի է այն մարդը, Որ չհետևեց ամբարիշտների խորհրդին Եվ չգնաց մեղավորների ճանապարհով Եվ չնստեց չարակամների աթոռին։


Որդյա՛կ, ամբարիշտ մարդիկ թող քեզ չխաբեն, և մի՛ ախորժիր, եթե ձայնեն ու ասեն.


քո ճանապարհները հեռացրո՛ւ նրանից, և մի՛ մոտեցիր նրանց տան դռներին,


Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։


Տերը կանչեց նրան և ասաց. “Այս ի՜նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր և տնտեսությունդ հանձնի՛ր, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”։


Եվ Աբրահամը նրան ասաց. “Որդյա՛կ, հիշի՛ր, որ դու ստացար քո բարիքներն այնտեղ, քո կյանքի ընթացքում, իսկ Ղազարոսն էլ՝ չարչարանքները. այժմ սա այստեղ մխիթարվում է, իսկ դու այդտեղ պապակվում ես։