Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 16:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Տերը կանչեց նրան և ասաց. “Այս ի՜նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր և տնտեսությունդ հանձնի՛ր, որովհետև այլևս տնտես լինել չես կարող”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ նրան կանչեց ու ասաց. "Այս ի՞նչ եմ լսում քո մասին. հաշի՛վ տուր քո տնտեսության վերաբերյալ, որովհետև այլևս տնտես չես կարող լինել"։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 16:2
23 Խաչաձեւ Հղումներ  

Եվ տեսա մեծ ու փոքր մեռելների, որոնք կանգնել էին գահի առաջ։ Բացվեցին գրքեր, բացվեց նաև մեկ այլ գիրք՝ Կյանքի գիրքը։ Մեռելները դատվեցին ըստ գրվածքների՝ իրենց գործերի համաձայն։


Յուրաքանչյուր ոք ինչպիսի շնորհ ընդունել է, ուրիշի հանդեպ թող նույնը մատակարարի՝ որպես Աստծու պես-պես շնորհների բարի տնտես։


Բայց նրանք հաշիվ պիտի տան նրան, ով արդեն պատրաստ է դատելու կենդանիներին ու մեռածներին.


Մարդիկ կան, որոնց մեղքերը հայտնի են դառնում որևէ դատաստանից առաջ, մարդիկ էլ կան, որոնց մեղքերը հետո են հայտնի դառնում։


Որովհետև Աստված պիտի բոլոր արարածների դատաստանն անի նրանց բոլոր թաքուն գործերի համար, չար թե բարի։


Անփույթ մի՛ եղիր այն շնորհի նկատմամբ, որ քո մեջ է և որ քեզ տրվեց մարգարեության միջոցով, երեցների ձեռնադրմամբ։


որովհետև մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը։


Այնպես որ ժամանակից առաջ մի՛ դատեք, մինչև գա Տերը, որ ի լույսի կհանի խավարի գաղտնիքները և հայտնի կդարձնի սրտերի խորհուրդները. և ապա յուրաքանչյուրն Աստծուց գովասանքի կարժանանա։


Արդ, տնտեսներից պահանջվում է այն, որ նրանցից յուրաքանչյուրը հավատարիմ լինի։


Եղբայրնե՛ր, քղվեացիներից ձեր մասին ինձ հայտնի դարձավ, որ հակառակություններ կան ձեր մեջ։


Ուրեմն մեզնից յուրաքանչյուրն իր համար Աստծուն հաշիվ է տալու։


Տերն ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը իր ծառաների վրա վերակացու կարգեց ժամանակին հասանելիք վարձը տալու համար։


Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու”։


Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։


Երբ երեկո եղավ, այգու տերն իր գործավարին ասաց. “Կանչի՛ր մշակներին և տո՛ւր նրանց օրավարձը՝ վերջիններից սկսած մինչև առաջինները”։


Հիսուսն իր աշակերտներին ասաց. «Մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ։ Նրա մասին ամբաստանություն եղավ, որ վատնում է իր տիրոջ ունեցվածքը։


Տնտեսն իր մտքում ասաց. “Ի՞նչ պետք է անեմ, քանի որ իմ տերը տնտեսությունը ինձնից վերցնում է. հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ