Թամարը մոխիր վերցրեց և լցրեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգոտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին և լաց լինելով գնաց։
ՀՈԲ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Հոբը նստեց քաղաքից դուրս՝ աղբանոցում, խեցու մի կտոր առած՝ քերում էր թարախը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա, կավե ամանի մի կտոր առած ու մոխրի մեջ նստած, իրեն դրանով քերում էր։ |
Թամարը մոխիր վերցրեց և լցրեց իր գլխին, պատառոտեց կոճակներով զարդարուն պարեգոտը, որ հագել էր, ձեռքը դրեց իր գլխին և լաց լինելով գնաց։
Խոսեցի իմ լեզվով և ասացի. «Ցո՛ւյց տուր ինձ, Տե՜ր, վախճանս, Եվ թե որքա՞ն է թիվն օրերիս, որպեսզի իմանամ, Թե ինչքա՛ն է պակասել ինձանից։
Իրապես, մարդ շրջում է ստվերի նման, Սակայն իզո՜ւր է խռովվում. Գանձ է դիզում՝ չիմանալով՝ ո՛ւմ համար։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։
և բարձրաձայն սգալու են քեզ վրա և փոխելով իրենց ձայները՝ դառնապես ողբալու են, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մեջ են թավալվելու,
Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։
«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։