Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար անել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հոտն ի՞նչ է արել։ Տե՛ր, Աստված, թող քո ձեռքն իմ և իմ հոր տան դեմ լինի և ոչ թե քո ժողովրդի դեմ՝ կոտորելու նրան, Տե՜ր»։
ՀՈԲ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեկնի՛ր ձեռքդ, դիպչի՛ր նրա ոսկորներին ու մարմնին և կտեսնես, թե նա քո ներկայությամբ կօրհնի՞ քեզ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց հիմա ձեռքդ երկարի՛ր և նրա ոսկորին ու մարմնին դիպի՛ր և կտեսնես, որ քո դիմաց քեզ կհայհոյի»։ |
Դավիթն ասաց Աստծուն. «Չէ՞ որ ես եմ հրամայել մարդահամար անել, ես եմ մեղանչել, ես եմ չարիք գործել, այս անմեղ հոտն ի՞նչ է արել։ Տե՛ր, Աստված, թող քո ձեռքն իմ և իմ հոր տան դեմ լինի և ոչ թե քո ժողովրդի դեմ՝ կոտորելու նրան, Տե՜ր»։
Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։
Այն ժամանակ Տերն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքն եմ տալիս՝ պայմանով, որ նրա անձին ձեռք չտաս»։ Եվ սատանան հեռացավ Տիրոջ առջևից։
Եվ երբ ավարտվում էին խրախճանքի օրերը, Հոբը կանչում էր նրանց և առավոտյան վեր կենալով՝ մաքրագործում նրանց՝ ըստ նրանց թվի զոհեր մատուցելով, ինչպես նաև մի զվարակ էր զոհում նրանց մեղքերի համար։ Հոբը մտածում էր. «Գուցե իմ զավակներն իրենց մտքում չար բան մտածեցին Աստծու մասին»։ Հոբը մշտապես այսպես էր անում։
Ես կավետարանեմ քո արդարությունը մեծ հավաքներում. Ահա շրթունքներս չեմ կտրում քեզնից։ Ո՜վ Տեր, դու գիտես,
Այս ժողովուրդը միշտ բարկացնում էր ինձ. զոհեր էին մատուցում իրենց պարտեզներում և իրենց աղյուսների վրա խունկ ծխում գոյություն չունեցող դևերին։
Սոսկալի սովը պիտի սպառնա ձեզ, և երբ քաղցած լինեք, պիտի վշտանաք, հայհոյանք թափեք իշխանի ու աշխարհի հասցեին։ Իրենց աչքերը պիտի ուղղեն դեպի վեր՝ երկնքին,
Իսրայելացի կնոջ որդին տվեց Տիրոջ անունը և հայհոյեց։ Նրան բերեցին Մովսեսի մոտ։ Նրա մոր անունը Սալամիթ էր։ Նա Դանի ցեղից Դաբրիի դուստրն էր։
Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։