Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՂԵՎՏԱԿԱՆ 24:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Ով որ հայհոյի Աստծուն, մեղքի մեջ կընկնի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Կխոսես Իսրայելի որդիների հետ և կասես. “Ով որ անիծի իր Աստծուն, պիտի կրի իր մեղքի պատիժը։

Տես գլուխը Պատճենել




ՂԵՎՏԱԿԱՆ 24:15
7 Խաչաձեւ Հղումներ  

Բայց այն մարդը, որ մաքուր է և հեռու ճանապարհորդության մեջ չէ, ու թերանում է Զատիկը կատարել, թող վերացվի իր ժողովրդից, քանի որ նա Տիրոջ նվերը իր ժամանակին չի մատուցել։ Այդ մարդը թող կրի իր մեղքի պատասխանատվությունը։


«Եթե մեկը մեղանչի, երբ հրավիրվի երդումով վկայություն տալու մի բանի մասին, որ տեսել է կամ տեղյակ է, և չհայտնի, մեղքի տակ կընկնի։


Քո կալի ու հնձանի արդյունքը մի՛ կտրիր ինձնից։ Քո որդիների անդրանիկներին ինձ կնվիրաբերես։


իսկ նրա դիմաց թող նստեն երկու անօրեն մարդիկ, որ վկայեն նրա մասին ու ասեն՝ “Դու հայհոյեցիր Աստծուն ու արքային”, և թող դուրս հանեն Նաբոթին ու քարկոծեն, մինչև որ մեռնի»։


Տիրոջ՝ քո Աստծու անունը զուր տեղը մի՛ օգտագործիր, որովհետև Տերը չի արդարացնի նրան, ով իր անունը զուր տեղն է օգտագործում։


Քո սերնդից ոչ մեկին իշխանի [𝕸 Մոլեխի] ծառայությանը չհանձնես և դրանով իմ անունը չպղծես, քանզի ես եմ Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ