Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Այն ժամանակ Տերն ասաց սատանային. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքն եմ տալիս՝ պայմանով, որ նրա անձին ձեռք չտաս»։ Եվ սատանան հեռացավ Տիրոջ առջևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Տերը սատանային ասաց. «Ահա նրա ամբողջ ունեցվածքը քո ձեռքին թող լինի, միայն թե ձեռքդ նրա վրա չերկարես»։ Եվ սատանան Տիրոջ առջևից դուրս գնաց։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 1:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամն ասաց Սարային. «Ահա քո աղախինը քո տրամադրության տակ է. վարվի՛ր նրա հետ, ինչպես կցանկանաս»։ Եվ Սարայը չարչարեց նրան, իսկ նա փախավ նրա մոտից։


Նա պատասխանեց. “Կելնեմ ու սուտ ոգի կդառնամ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու իրոք կխաբես, դու այդ կարող ես, գնա՛ և այդպե՛ս արա”։


Եվ ահա Տերը սուտ ոգի դրեց քո այդ բոլոր մարգարեների բերանում, և Տերը չարիք է որոշել քեզ համար»։


Նա ասաց. “Ես կգնամ ու սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես նրան, դու կարող ես, ուրեմն գնա՛ և այդպե՛ս արա”։


Բայց դե փորձի՛ր մեկնել ձեռքդ ու դիպչել նրա ունեցվածքին ու կտեսնես, որ նա քո ներկայությամբ անգամ չի օրհնի քեզ»։


Եվ մի օր, երբ Հոբի տղաներն ու դուստրերը իրենց ավագ եղբոր տանը ուտում ու գինի էին խմում,


Կամ այլևս մոռանալո՞ւ է գթալ ինձ Աստված, Կամ իր բարկությամբ արգելելո՞ւ է իր գթությունը։ Հանգիստ


Նա պատերազմով ու նախատինքով է արձակելու նրանց. «Դու չէի՞ր արդյոք, որ խստասրտորեն և բարկացած հոգով մտածում էիր սպանել նրանց»։


Իսկ Սեդեկիա արքան, ամենևին ձեռնհաս չլինելով նրանց դեմ որևէ բան անելու, ասաց. «Ահա նա ձեր ձեռքում է»։


որովհետև ձեր կյանքն ավելի կարևոր է, քան կերակուրը, և ձեր մարմինը ավելի կարևոր է, քան հագուստը։


Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե քեզ ի վերուստ տրված չլիներ. դրա համար էլ ինձ քո ձեռքը մատնողն ավելի մեծ մեղք գործեց»։


Մարդկայինից բացի՝ ուրիշ ոչ մի փորձություն չի եկել ձեզ վրա։ Բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ ձեր կարողությունից ավելի փորձության մեջ չի գցի, այլ փորձության հետ նաև հաղթահարման ելք ցույց կտա, որպեսզի կարողանաք դիմանալ։


Եվ որպեսզի այդ բացառիկ հայտնություններով չհպարտանամ, ինձ տրվեց մարմնի խայթ՝ սատանայի մի ներկայացուցիչ՝ բռնցքահարելու ինձ, որպեսզի չգոռոզանամ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ