Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։
ՀՈԲ 16:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես էլ ձեզ պես կարող էի խոսել, եթե դուք իմ տեղը լինեիք, և ես՝ ձեր տեղը։ Ձեզ պես ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խոսքերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։ |
Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։
«Ով շատ է խոսում, պարտավոր է նույն ձևով էլ լսել. կամ ով խոսի, կարո՞ղ է խոսելով արդարանալ։ Օրհնյալ է սակավակյաց կանանց ծնունդը։
Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ի՛նչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ի՛նչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կպատմի նրան։
Ահա այս է այն պատգամը, որ հայտնեց Աստված նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ Սիոնի կույս դուստրը, քո հետևից գլուխ շարժեց Երուսաղեմի դուստրը։
իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։
Արդյոք Իսրայելը քեզ համար ծաղրի առարկա չէ՞ր, իբրև թե գողության մեջ բռնված, երբ մարտնչում էիր նրա դեմ. նրա կողմից դու պիտի գերվես։
Բոլոր անցորդները ծափ զարկեցին, սուլում էին ու շարժում իրենց գլուխները Սիոնի դստեր վրա. «Ա՞յս է այն քաղաքը,- ասում էին,- որ ամբողջ երկրի փառքի պսակն էր և ուրախությունը»։
Սա վրիժագործ քաղաք է՝ հույսով բնակվելով, որ ասում էր իր սրտում. «Ես եմ, և այլևս ոչ ոք չի լինի ինձանից հետո»։ Ինչպե՞ս դարձավ ավերակ, գազանների ճարակ. ամեն ոք, որ անցնի նրա միջով, կշչա և կշարժի իր գլուխը։
«Այն ամենը, ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև հենց սա են Օրենքն ու մարգարեները»։
Եվ եթե մի անդամ ցավ է զգում, նրա հետ ցավ են զգում բոլոր անդամները, իսկ եթե մի անդամ փառավորվում է, նրա հետ ուրախանում են բոլոր անդամները։