5 Գուցե իմ բերանում ուժ ունենայի ու շրթունքներս չխնայեմ շարժելու,
5 Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։
Եղբայրնե՛ր, եթե ձեզնից մեկը հանկարծ բռնվի ինչ-որ հանցանքի մեջ, դուք, որ հոգևոր անձեր եք, այդպիսի մեկին ուղղե՛ք հեզության ոգով. զգո՛ւյշ եղեք ձեր նկատմամբ, որպեսզի դուք էլ փորձության մեջ չընկնեք։
Երկաթը երկաթ է խարտում, մարդն էլ՝ երեսն ընկերոջ։
Սիրտը զվարճանում է յուղով, խնկով և գինով, և հոգին թոթափվում է տրտմությունից։
Ինքս էի ընտրում բոլորի ուղին, որպես իշխան էի նստում, զորականների մեջ բազմում իբրև թագավոր»։
Արդ ողորմությունը հեռացավ ինձնից. Տիրոջ այցն անտեսեց ինձ լրիվ։
Ես էլ ձեզ պես կարող էի խոսել, եթե դուք իմ տեղը լինեիք, և ես՝ ձեր տեղը։ Ձեզ պես ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խոսքերով։
քանզի եթե խոսեմ, չի փարատվելու ցավը վերքերիս, իսկ եթե լռեմ, ավելի քի՞չ եմ խոցոտվելու ես։
Բայց կարծեք իզուր են ճշմարիտ խոսքերը. չէ՞ որ ես ձեզանից զորություն չեմ խնդրում։