Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 44:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Արքայադստեր ամբողջ փառքը պալատի ներսում է՝ Զարդարված և պաճուճված ոսկեհուռ զգեստով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Դու մեզ առակ ես դարձնում հեթանոսների մեջ և գլուխն օրորելու պատճառ՝ ազգերի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 44:14
15 Խաչաձեւ Հղումներ  

Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


Ես էլ ձեզ պես կարող էի խոսել, եթե դուք իմ տեղը լինեիք, և ես՝ ձեր տեղը։ Ձեզ պես ես էլ կարող էի գլուխս շարժել, ձեզ կսկիծ պատճառել խոսքերով։


Նրան ուղղված Տիրոջ խոսքն այս է. Արհամարհեց, անգոսնեց քեզ կույսը՝ Սիոնի դուստրը, Երուսաղեմի դուստրը ծաղրեց քեզ՝ շարժելով իր գլուխը։


Ահա այս է այն պատգամը, որ հայտնեց Աստված նրա մասին. «Ծաղրեց ու արհամարհեց քեզ Սիոնի կույս դուստրը, քո հետևից գլուխ շարժեց Երուսաղեմի դուստրը։


Սերունդների չարախոսության ենթարկեցիր ինձ. նրանց ծաղրանքի առարկան դարձա։


ես ձեզ կվերացնեմ այն երկրից, որը տվել եմ ձեզ, և այս տունը, որ սրբագործել եմ իմ անվան համար, կմերժեմ իմ ներկայությունից և այն խայտառակ կանեմ բոլոր ազգերի մեջ։


ապա ձեզ կջնջեմ այն երկրի երեսից, որ տվել եմ ձեզ։ Իմ անվան համար սրբագործված այս տունը աչքից կգցեմ, և Իսրայելը բոլոր ժողովուրդների մոտ խայտառակ ու ծաղրի առարկա կլինի։


Զվարճաբանության, առակի և ծաղրուծանակի նյութ կդառնաս բոլոր այն ազգերի մեջ, որոնց կհանձնի քեզ Տերը։


Նրանց ասացի. «Դուք տեսնում եք այն չարիքը, որի մեջ ենք այժմ, և թե ինչպես Երուսաղեմն անապատ է, իսկ նրա դարպասները՝ հրկիզված։ Եկեք շինե՛նք Երուսաղեմի պարիսպները և դուրս գանք նախատինքից»։


Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։


Ողջ-ողջ կկամենային կուլ տալ մեզ, Երբ նրանց զայրույթը բորբոքված էր մեզ վրա։


և Աքաաբի տան բոլոր գործերը. ըստ նրա խորհուրդների գնացիք, որ ձեզ մատնեմ կորստյան և քո բնակիչներին՝ սուլոցի. ժողովուրդների նախատինքները կընդունեք»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ