ՀՈԲ 15:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թող չհավատա, որ հանգիստ է գտնելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։ |
Ես նկատել եմ անօրեն բաներ հերկողների. ովքեր անարդարություն ու տառապանք են սերմանում, անարդարություն ու տառապանք էլ կհնձեն։
Իմացի՛ր, նրանց սիրտը մոխիր է, և նրանք մոլորված են, նրանցից ոչ ոք չի կարող փրկել նրանց հոգիները. տեսնում եք, բայց չեք ասում, թե՝ «Խաբեություն է մեր ձեռքերի մեջ»։
Չկա մեկը, որ արդարություն խոսի, և բացակայում է ճշմարիտ դատաստանը. հույս են դրել սնոտի բաների վրա և ունայնություն են խոսում, ցավեր են հղանում և անօրենություն ծնում։
Անգամ եթե ձեզ հետ կռվող քաղդեացիների ամբողջ զորքը կոտորեք, այն վիրավորները, որոնք մնալու են նրանցից, ամեն կողմից պիտի ելնեն ու հրով այրեն այս քաղաքը»։
Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։
իմ հոգու տկարանալու ժամանակ քեզ կանչեցի, հիշեցի Տիրոջը. և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։