Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 15:31 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Թող ունայնությանը չհավատա. ինքն իրեն է խաբում, որովհետև նրա վարձն ունայնությունն է։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Թող չհավատա, որ հանգիստ է գտնելու. սնոտի բաներ են իրեն հանդիպելու։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 15:31
16 Խաչաձեւ Հղումներ  

Չկա մեկը, որ արդարության համար բողոքի, և չկա մեկը, որ ճշմարտությամբ դատ վարի. նրանք հույս են դնում դատարկ բաների վրա և սին բաներից են խոսում, թշվառություն են հղանում և անօրենություն են ծնելու։


Հույս մի՛ դրեք հարստահարության վրա և ոչ էլ զուր հույս դրեք հափշտակության վրա. եթե հարստությունն էլ շատանա, նրա վրա էլ սիրտ մի՛ դրեք։


Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։


Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։


Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը։


Որովհետև քամի սերմանեցին, մրրիկ պիտի հնձեն. նա հասկ չի ունենալու, բույսն ալյուր չի դառնալու. եթե դառնա էլ, օտարներն են կուլ տալու։


Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան, նա չի կարողանում իր անձը ազատել և չի ասում. «Ստություն չէ՞ իմ աջ ձեռքինը»։


Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի։


Զորությունն ու իմաստությունը նրանն են. նրանն են նաև մոլորեցնողն ու մոլորյալը։


Ինչպես որ տեսել եմ, անօրենություն հերկողները և անիրավություն սերմանողները նույնն էլ հնձում են։


Եթե ես ստությամբ եմ շրջել, և իմ ոտքը դեպի նենգություն է շտապել,


Աստված հիրավի ունայն աղաղակը չի լսի, և Ամենակարողը նրան ուշադրություն չի դարձնի։


Որովհետև չարն ապագա չունի, և անիրավների ճրագը պիտի հանգչի։


Տերն այսպես է ասում. “Ձեզ մի՛ խաբեք՝ ասելով. "Քաղդեացիներն անշուշտ հեռանալու են մեզնից". որովհետև նրանք չեն հեռանալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ