Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
ՀՈԲ 15:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա ահի ձայնն իր ականջում է։ Երբ նա կարծի, թե խաղաղության մեջ է, նրա վրա կործանումն է գալու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ականջներում սարսափների ձայն կա. խաղաղ ժամանակ ավերիչը նրա վրա է գալիս։ |
Տերն ասորիների բանակատեղիում մարտակառքերի աղմուկ և մեծ զորքի աղաղակ հնչեցրեց, և նրանք իրար ասացին. «Իսրայելի արքան վարձել է քետացիների ու եգիպտացիների թագավորներին, որպեսզի մեզ վրա հարձակվեն»։
Ցավերը բոլոր կողմերից ոչնչացնելու են նրան. շատերը նրա ոտքերին են փարվելու սովի նեղության ժամանակ։
«Իմ ժողովրդի դո՛ւստր, քո՛ւրձ հագիր, մոխի՛ր ցանիր, սո՛ւգ արա սիրելիի համար, աղիողորմ լաց ու կո՛ծ արա, որովհետև քո վրա թշվառությունը հանկարծակի է գալու։
Ձեր թշնամիների երկրում վերապրածներիդ սրտում վախ պիտի գցեմ. նրանք պիտի սարսռան տերևների սոսափյունից, նրանք փախուստի պիտի դիմեն, ինչպես փախչում են ռազմի դաշտից, և պիտի ընկնեն առանց որևէ մեկից հալածված լինելու։
Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։
Եվ իրենց վրա որպես թագավոր ունեին դժոխքի հրեշտակին, որի անունը եբրայերեն Աղբադոն էր, որ հայերեն կոչվում է Կորուսիչ։