ՀՈԲ 13:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երանի լռեք. այդ ժամանակ գուցե ձեզ իմաստունի տեղ դնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երանի՜ բոլորովին լռեիք, և դա ձեզ համար իմաստություն կհամարվեր։ |
Նրա երեք բարեկամներն էլ լռեցին ու այնուհետև չխոսեցին Հոբի դեմ, որովհետև Հոբն արդար էր նրանց աչքին։
Անմիտին հարցրին, թե ի՛նչ է իմաստությունը, և ճանաչո՞ւմ է այն. պապանձվեց նա, և կարծեցին, թե իմաստուն է։
Ինչպես որ ասվում է՝ «Ուխտ ես արել Աստծուն, ուրեմն մի՛ դանդաղիր այն կատարելու», քանզի անզգամները բարի կամեցողություն չունեն։ Ուրեմն եթե ուխտ անես, կատարի՛ր այն,
Իմ սիրելի՛ եղբայրներ, իմացե՛ք այս բանը. թող ամեն մարդ արագաշարժ լինի լսելու մեջ, ծանրաշարժ՝ խոսելու և բարկանալու մեջ.