2 «Մինչև ե՞րբ պիտի տանջեք իմ հոգին, խոսքերով ընկճեք ինձ։
2 «Մինչև ե՞րբ պիտի իմ հոգին վշտացնեք ու ինձ ճնշեք խոսքերով։
Նրանք աղաղակում էին բարձր ձայնով ու ասում. «Մինչև ե՞րբ, Տե՛ր, սուրբ ու ճշմարիտ, պիտի չդատես և մեր արյան վրեժը չլուծես երկրի բնակիչներից»։
Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։
Կան մարդիկ, որ իրենց խոսքով խոցում են սրի պես, բայց իմաստունների լեզուները բուժում են։
Լսի՛ր աղոթքներս, որովհետև ամեն մարմին քեզ մոտ է գալու.
Ինչպես սիրելիներդ փրկվեցին, Այնպես պահպանի՛ր քո աջով և լսի՛ր մեզ։
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։
«Կենդանի է Տերը, որ ինձ հետ այսպես դատաստան տեսավ, Ամենակալը, որ դառնացրեց իմ հոգին։
«Մինչև ե՞րբ դադար չես առնելու. հանդարտվի՛ր, որ մենք էլ խոսենք։
«Մինչև ե՞րբ ես այդպես խոսելու։ Շաղակրատության շունչ կա քո բերանում։
Եվ երբ ամբողջ գիշերը նրան նեղեց խոսքերով, թախանձեց և հոգին հանեց սպանելու չափ,
Հոբը նորից խոսեց ու ասաց.
Իմացե՛ք, որ Տերն այսպես վարվեց ինձ հետ։ Բամբասում եք ինձ, ու չեք ամաչում՝ ինձ վրա հարձակվելով։
Ահա բոլորդ իսկ գիտեք, որ ունայն բաներին ունայնություն եք ավելացնում։