Ինչպես Աստված պատվիրել էր Նոյին, բոլոր էակներից՝ արու և էգ, մտան տապան, և Տերը՝ Աստված, դրսից փակեց այն։
ՀՈԲ 12:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Թե նա կործանի, ո՞վ կշինի, թե նա փակ դնի մարդկանց առաջ, ո՞վ բաց կանի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա նա կքանդի, ու չի վերաշինվի. մեկին որ բանտարկի, չի կարող ազատվել։ |
Ինչպես Աստված պատվիրել էր Նոյին, բոլոր էակներից՝ արու և էգ, մտան տապան, և Տերը՝ Աստված, դրսից փակեց այն։
«Բաբելոնն ավերակ պիտի դարձնեմ, որ այնտեղ ոզնիները բնակվեն, և նա ոչնչության վերածվի. այն տիղմի խորխորատ պիտի դարձնեմ, որ կորչի»։
Դավթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, և ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։
քաղաքները վերածեցիր հողաբլուրների, բերդաքաղաքներն իրենց հիմքերից կործանեցիր. թող ամբարիշտների քաղաքը հավիտենապես չվերաշինվի։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանվելով պիտի կործանվի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրվեն, ժողովուրդները զուր չարչարվեցին, և ազգերն սկզբից ևեթ պիտի ոչնչանային»։
ու կասես. “Թող Բաբելոնն այսպես ընկղմվի ու չբարձրանա այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրա”»։ Երեմիա մարգարեի խոսքերն այստեղ վերջանում են։
Քեզ ապառաժի եմ վերածելու, ուռկաններ գցելու տեղ ես լինելու։ Այլևս չես վերաշինվելու, որովհետև ես խոսեցի»,- ասում է Ամենակալ Տերը։
Եթե Եդովմն ասի՝ “Ահա կործանվեցինք. դառնանք և շինենք ավերված քաղաքները”, այսպես է ասում Ամենակալ Տերը. “Նրանք կշինեն, բայց ես կկործանեմ, և նրանք կկոչվեն “Անօրենության սահմաններ” և “Ժողովուրդ”, որի հետ Տերը հավիտյան պատերազմ կմղի”։
Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։
Տերը քեզ այսօր իմ ձեռքը կմատնի, ես կսպանեմ քեզ, քո գլուխը կկտրեմ, քո լեշն ու այլազգիների բանակի դիակներն այսօր երկնքի թռչուններին ու երկրի գազաններին կտամ։ Ամբողջ երկիրը կիմանա, որ Աստված գոյություն ունի Իսրայելի մեջ,
Սավուղը Դավթին ասաց. «Դու ավելի արդար մարդ ես, քան ես, քանի որ դու ինձ բարիք հատուցեցիր, իսկ ես քեզ չարիք հատուցեցի։
Աբեսսան Դավթին ասաց. «Տերն այսօր քո թշնամուն ձեռքդ մատնեց. արդ, գեղարդով մեկ անգամից գետնին գամեմ սրան և էլ հարվածս չկրկնեմ»։