10 Եվ եթե Աստված կործանի այդ բոլորը, ո՞վ կասի նրան՝ «Այդ ի՞նչ արեցիր»։
10 Եթե նա անցնի ու բռնի և դատի հավաքի, նրան ո՞վ ետ կպահի։
Երկար են երկրի չափերը. լայն է ծովը։
Թե նա կործանի, ո՞վ կշինի, թե նա փակ դնի մարդկանց առաջ, ո՞վ բաց կանի։
Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա
Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մոր որովայնից ծնվեց ու ելավ։
Որովհետև նա ցավ է պատճառում, բայց հետո նորից ամոքում է, հարվածում է, ապա նրա ձեռքը բժշկում է։
Աստված մտքով իմաստուն է, զորավոր ու մեծ. այդ ո՞վ է նրա դեմ համառել ու հաջողություն գտել։
«Քեզ իմաստուն կդարձնեմ և խելամուտ՝ այն ճանապարհին, Որով պիտի ընթանաս, և աչքերս վրադ կպահեմ»։
Արդարև, այն, ինչ սուրբ Աստված խորհեց, ո՞վ կարող է խափանել, և ո՞վ կարող է նրա բարձրացած ձեռքը կասեցնել։
Սիոնից պիտի սկսեմ և պիտի մխիթարեմ Երուսաղեմին՝ գերությունից վերադարձին։
Մի մարդ ինչպե՞ս կարող է հալածել հազարին, և երկուսը՝ հետապնդել տասը հազարին, եթե Աստված նրանց չլքի, եթե Տերը նրանց կորստյան չմատնի։
Փիլադելփիայի եկեղեցու հրեշտակին գրի՛ր. «Այսպես է ասում Սուրբը, Ճշմարիտը, որ ունի Դավթի բանալին. բացում է, և չկա մեկը, որ փակի. փակում է, ու չկա մեկը, որ բացի։