Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 51:58 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

58 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Լայն էր Բաբելոնի պարիսպը, բայց նա կործանվելով պիտի կործանվի, նրա բարձր դարպասները հրով պիտի այրվեն, ժողովուրդները զուր չարչարվեցին, և ազգերն սկզբից ևեթ պիտի ոչնչանային»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

58 Այսպես է ասում Զորությունների Տերը. «Բաբելոնի լայն պարիսպները հիմնահատակ պիտի լինեն, և նրա բարձր դարպասները կրակով պիտի այրվեն. ժողովուրդները զուր են հոգնում, և ազգերը կրակի համար են աշխատում»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 51:58
13 Խաչաձեւ Հղումներ  

Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Երանի՜ բոլոր նրանց, ովքեր երկնչում են Տիրոջից Եվ գնում նրա ճանապարհներով։


Հարթ լեռան վրա դրո՛շ կանգնեցրեք, ձեր ձայնը բարձրացրե՛ք նրանց վրա, մի՛ վախեցեք, ձեռքով նշա՛ն արեք, բացե՛ք, իշխաննե՛ր,


գուցե կարողանաս ո՞ւժ առնել։ Չարչարվեցիր քո խորհուրդներով։ Թող վեր կենան ու քեզ փրկեն աստղագուշակները, որոնք դիտում են երկնքի աստղերը, թող պատմեն քեզ, թե ի՛նչ է գալու քո գլխին։


Իմ ընտրյալներն այլևս զուր տեղը չպիտի չարչարվեն և անեծքի համար որդիներ չպիտի ծնեն, որովհետև նրանք իրենց զավակների հետ Աստծուց օրհնված սերունդ են։


Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։


Բաբելոնի քաջամարտիկները պատերազմից հետ կանգնեցին, մնացին պաշարման մեջ, բեկվեց նրանց զորությունը, նրանք դարձան կանանց նման, հրդեհի մատնվեցին նրանց տները, ջարդվեցին դրանց փականքները։


«Բաբելոնում վրեժխնդիր պիտի լինեմ Բելից, և ինչ որ նա կուլ տվեց, նրա բերանի՛ց պիտի հանեմ։ Ազգերն այլևս նրա մոտ չեն հավաքվի։ Բաբելոնի պարիսպներն էլ խորտակվեցին։


ու կասես. “Թող Բաբելոնն այսպես ընկղմվի ու չբարձրանա այն չարիքներից, որ ես բերելու եմ նրա վրա”»։ Երեմիա մարգարեի խոսքերն այստեղ վերջանում են։


Փորձեցինք բուժել Բաբելոնին, բայց նա չբժշկվեց, թողնենք նրան և յուրաքանչյուրս գնանք մեր երկիրը, որովհետև նրա դատաստանը մինչև երկինք հասավ, բարձրացավ մինչև աստղերը,


վաշխ կուտակեցին վաշխի վրա և նենգություն՝ նենգության վրա և չկամեցան ճանաչել ինձ»,- ասում է Տերը։


մեր վզին է ծանրացած։ Հալածական եղանք և հանգստություն չգտանք։


Այդ ամենն Ամենակալ Տիրոջից չէ՞. շատ ժողովուրդներ կոչնչանան կրակից. և շատ ազգեր տկարացան,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ