Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։
ՀՈԲ 12:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանի՛ց են գալիս ուժը, իմաստությունը, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճարը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմաստությունը և զորությունը նրա մեջ են. խորհուրդը և գիտությունը Աստծունն են։ |
Քեզ կպատմի իմաստության զորությունը, որ կլինի կրկնակի, քան քոնը։ Ապա կիմանաս, որ ինչ գլխիդ բերել է Տերը, արժանի էր քո գործած մեղքերին։
Բայց Տերն իմաստուն էր և նրանց վրա չարիք բերեց. նրա խոսքը չի անարգվի. նա կկանգնի չար մարդկանց տների, նրանց սնոտի հույսի վրա։
որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։
Տերն է, որ իր զորությամբ ստեղծեց երկիրը, իր իմաստությամբ հաստատեց տիեզերքը և իր հանճարով տարածեց երկինքը։
որովհետև ես ձեզ բերան և իմաստություն կտամ, որին ձեր բոլոր հակառակորդները չեն կարողանա հակառակվել կամ պատասխան տալ։
բայց նույն հրեաների և հեթանոսների միջից կանչվածների համար Քրիստոս Աստծու զորությունն ու Աստծու իմաստությունն է.
Նրանով նաև ժառանգորդ դարձանք՝ նախապես հրավիրվելով, ըստ Աստծու մտադրության, որ ամեն ինչ հաջողեցնում է իր կամքի խորհրդի համաձայն,
Իսկ եթե ձեզնից մեկն իմաստությամբ թերի լինի, թող խնդրի Աստծուն, որ բոլորին այն տալիս է առատապես և չի հանդիմանում, և նրան կտրվի։