Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։
ՀՈԲ 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ կմոռանաս նեղություններդ, ինչպես անցած ալիքը, ու չես զարհուրի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև թշվառությունը կմոռանաս, այն անցած ջրերի պես կհիշես։ |
Հովսեփն անդրանիկին անվանեց Մանասե՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ ու իմ հոր բոլոր վշտերը»։
Ես հաստատում եմ իմ ուխտը ձեզ հետ. այլևս ոչ մի էակ չի մեռնի ջրհեղեղից, երկիրը ոչնչացնող ջրհեղեղ չի լինի այլևս»։
Մի՛ վախեցիր, որ քեզ ամոթահար արեցին, մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին, որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս և որբևայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես»։
«Սա ինձ համար նույնն է, ինչ Նոյի օրոք՝ ջրհեղեղի ժամանակ. ինչպես որ այն ժամանակ նրան երդվեցի, որ չեմ բարկանա երկրի վրա, այնպես էլ երդվեցի, որ չեմ բարկանա քեզ վրա։
որը պիտի օրհնաբանվի երկրի վրա։ Պիտի օրհնեն ճշմարիտ Աստծուն և երկրի վրա երդվողները պիտի երդվեն ճշմարիտ Աստծով, առաջվա նեղությունը պիտի մոռանան, այլևս իրենց միտքը չպիտի բերեն։
Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։