Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Երբ կինը երկունքի ցավերի մեջ է, նրա համար տրտմություն է, որովհետև նրա ժամն արդեն հասել է. բայց երբ մանկանը ծնի, ուրախության շնորհիվ նեղության մասին այլևս չի հիշի, քանզի աշխարհում մի մարդ էլ ծնվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամը հասել է. բայց երբ երեխային ծնում է, ուրախության շնորհիվ նեղությունն այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 16:21
18 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները։ Ցավերով պիտի զավակներ ծնես, քո ամուսնուն պիտի հնազանդվես, և նա պիտի իշխի քեզ վրա»։


կմոռանաս նեղություններդ, ինչպես անցած ալիքը, ու չես զարհուրի։


Ոչ թե մեզ, Տե՛ր, ոչ թե մեզ, Այլ քո անվա՛նը փառք տուր Քո ողորմության և ճշմարտության համար։


Պատգամախոսները տագնապի մեջ պիտի ընկնեն, պիտի տանջվեն, ինչպես երկունքի ցավով բռնված ծննդաբերող կանայք։ Փռնչալով մեկը մյուսին պիտի նայի, պիտի զայրանան, և զայրույթից պիտի կարմրեն նրանց դեմքերը,


Ահա թե ինչու մեջքս սարսուռով լցվեց, ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը։ Համառեցի, որպեսզի չլսեմ, շտապեցի, որպեսզի չտեսնեմ։


Քանի դեռ հղին չէր ծնել, քանի դեռ երկունքի ցավերը չէին հասել, նա ազատվեց, և մի արու զավակ ծնվեց։


Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։


Եվ արդ, ինչո՞ւ ճանաչեցիր չարը, մի՞թե դու թագավոր չունեիր, կամ թե անհետացա՞վ քո խորհրդատուն, քանի որ սաստկացավ քո երկունքը՝ ինչպես ծննդկանինը։


Արդարև գրված է. «Ուրախացի՛ր, ամո՛ւլ, որ չէիր ծնում. գոչի՛ր և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չէիր քաշել, որովհետև լքվածի զավակներն ավելին են, քան ամուսին ունեցող կնոջ» (Ես. 54.1)։


Երբ ասեն, թե՝ խաղաղություն ու ապահովություն է, այն ժամանակ հանկարծակի նրանց վրա կգա կործանումը, ինչպես երկունքն է գալիս հղի կնոջ վրա, և ազատում չեն ունենալու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ