Չէ՞ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվի՛ր. նա քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա»։
ՀՈԲ 11:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ ահա քո դեմքը կփայլի վճիտ ջրի պես, կմերկանաս աղտեղությունից ու երկյուղ չես կրի, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա այն ժամանակ անարատ երեսդ կբարձրացնես, հաստատուն կլինես ու չես վախենա։ |
Չէ՞ որ եթե զոհ ես մատուցում, բայց ուղիղ չես մատուցում, մեղանչած ես լինում։ Հանդարտվի՛ր. նա քեզ պիտի հնազանդվի, և դու պիտի իշխես նրա վրա»։
Եթե ամբարշտանամ, օ՜, վա՜յ ինձ. իսկ եթե արդար իսկ լինեմ, չեմ կարող հայացքս բարձրացնել, քանի որ մեջս անարգանք կա լեցուն։
Սաղմոս Դավթի Քեզ աղոթեցի, Տե՛ր, Աստվա՛ծ իմ, Անարձագանք մի՛ թող ինձ։ Եթե երբևէ լուռ մնաս, Կնմանվեմ նրանց, ովքեր փոսն են իջնում։
Անձն իմ ամբարիշտների հետ մի՛ դասիր, Ինձ մի՛ կործանիր անօրենություն գործողների հետ, Որոնք իրենց ընկերների հետ խաղաղության մասին են խոսում, Բայց սրտներում չարություն է։
Արդարև, մեր պարծանքն այս է՝ մեր խղճմտանքի վկայությունը, որ աշխարհում, իսկ առավել ևս ձեզ հետ շարժվեցինք սրբությամբ ու անկեղծությամբ, ոչ թե մարդկային իմաստությամբ, այլ Աստծու շնորհով։
Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։
Եվ այժմ, որդյակնե՛ր, մնացե՛ք նրա մեջ, որպեսզի երբ նա հայտնվի, վստահություն ունենանք և նրա գալստյան ժամանակ նրանից չամաչենք։