ՀՈԲ 11:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դատարկաբան մարդը խոսքերի մեջ է թաքնվում։ Կնոջից ծնված մարդը նման է անապատի վայրի էշի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց անմիտ մարդը իմաստուն պիտի դառնա, եթե վայրի էշի ձագը իբրև մարդ ծնվի։ |
Արդ, մի՞թե զուր է ցիռը զռում, եթե իր համար կեր չի խնդրում։ Կամ թե եզը մսուրում կգոռա՞, եթե կերակուր ունենա։
որ քո արդարությունը Չեմ ծածկել իմ սրտում, Նաև քո ճշմարտությունն ու քեզնով փրկությունը։ Ասացի և չթաքցրի քո ողորմությունն Ու քո ճշմարտությունը մեծ ժողովից։
Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
Ունայնություն ունայնությանց,- ասաց Ժողովողը,- ունայնություն ունայնությանց. ամեն ինչ ունայն է։
Եվ քո սրտից հեռո՛ւ վանիր տրտմությունը և չարությունը հանի՛ր քո մարմնից, որովհետև թե՛ երիտասարդությունը և թե՛ հիմարությունն ունայնություն են։
Եվ սրտիս մեջ մարդու որդիների խոսքերի վերաբերյալ ասացի, որ Աստված պիտի դատի նրանց, որպեսզի ցույց տա, թե իրենք էլ ի վերջո անասուն են։
Ամեն երեկո նրա լացի ձայնը տարածվեց իր ճանապարհներին. հաճախ նա այցելեց անապատի ջրերին. իր մարմնական ցանկության պատճառով այսահար դարձավ։ Անձնատուր եղավ իր կրքերին, և ո՞վ հետ պիտի դարձնի նրան։ Բոլոր նրանք, ովքեր կփնտրեն նրան, նեղություն չեն կրի. իր տառապանքների մեջ կգտնեն նրան։
Միմյանց հանդեպ նույն վերաբերմունքն ունեցե՛ք, մի՛ մեծամտացեք, այլ խոնարհների հետ ընկերությո՛ւն արեք։ Դուք ձեզ իմաստունի տեղ մի՛ դրեք։
Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի ցանկություններով և իրականացնում մարմնի ու մտքի կամքը, և իսկապես Աստծու բարկությանն արժանի մարդիկ էինք մյուսների պես։