ՀՈԲ 11:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ինքը գիտի անօրենների գործերը. անարժան բաներ տեսնելով՝ անտես չի առնի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև նա խաբեբա մարդկանց ճանաչում է ու անօրենությունը տեսնում է և ուշադրություն չի՞ դարձնում։ |
ինքն ամեն բան երկնքի ներքո տեսնում է անձամբ։ Քանի որ գիտի ամեն ինչ, որ արարել է աշխարհի վրա՝
Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։
Միասին կմրմնջան, ինչպես մրմնջում են իրենց մտքում. նրանց բոլոր չարիքները հիշեցի. արդ, նրանց խորհուրդները պաշարեցին նրանց. եղան իմ երեսի առաջ։
Սուրբ է քո աչքը չարիքներ տեսնելու համար, և չես կարողանա նայել տառապանքներին. ինչո՞ւ նայեցիր արհամարհողներին և չսաստեցիր, երբ ամբարիշտը կուլ էր տալիս արդարին։
Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։
Նրանց որդիներին մահվան պիտի մատնեմ, և բոլոր եկեղեցիները պիտի իմանան, որ ես եմ, որ զննում եմ երիկամներն ու սրտերը և հատուցելու եմ ձեզ՝ յուրաքանչյուրիդ ըստ իր գործերի։