ՀՈԲ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկիրն հավիտենական աղջամուղջի, որտեղ լույս չկա, ու ոչ ոք չի կարող մարդկային կյանք տեսնել»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մառախուղի երկիրը, որ մահվան ստվերի խավարին է նման, ու կարգ չկա, և լույսը մթին խավարի նման է”»։ |
Ով մաքուր ձեռքեր և անբիծ սիրտ ունի, Ով հանձն չի առել ունայնություն Եվ նենգությամբ չի երդվել ընկերոջը,
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Տիրոջը՝ ձեր Աստծուն, փա՛ռք տվեք, քանի դեռ խավարը չի պատել, և ձեր ոտքերը խավար լեռների վրա չեն սայթաքել։ Լույս պիտի ակնկալեք, իսկ այնտեղ մահվան ստվերներ են. ձեզ դնելու են խավարի մեջ։
Չասացին. “Ո՞ւր է Տերը, որ մեզ հանեց եգիպտացիների երկրից և առաջնորդեց մեզ անապատում, անեզր և անուղի, անջուր և անպտուղ երկրում, մահվան ստվերների մեջ, այն երկրում, որտեղով մարդ չէր անցել, և որտեղ չէր բնակվել մարդու որդին։
Եվ այս բոլորից բացի, մեծ վիհ կա մեր և ձեր միջև. եթե ուզենան այստեղից ձեզ մոտ անցնել, չեն կարողանա. ոչ էլ այդտեղից մեկը կարող է մեզ մոտ անցնել”։