13 Թե համբերեմ ես, դժոխքը կդառնա իմ տունը և խավարի մեջ՝ փռված մահիճս։
13 Իմ հուսացած միակ տունը գերեզմանն է. իմ անկողինը խավարի մեջ պիտի գցեմ։
Թող խաղաղ լինի նրա գերեզմանը, ով վերացավ մեջտեղից։
Տե՛ր, Տե՛ր, իմ փրկությա՛ն զորություն, Պատերազմի ժամանակ գլխիս հովանի՛,
Գիտեմ, որ մահը պիտի ջնջի ինձ, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։
«Կորչում եմ հողմավար. կարոտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։
Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։
Այժմ ես ննջած կլինեի, քուն մտած կհանգչեի
երկնքից ջնջված ամպի պես։ Որովհետև եթե մարդ գերեզման իջնի, չի ելնի այլևս,
Գիշերը ցերեկվա տեղ դրեցին նրանք. լույսը մերժվեց մութի երեսից։
պիտի նայեն բարձունքներին և սարսափեն ճանապարհից։ Պիտի ծաղկի նշենին, մորեխը պիտի բազմանա, և փշոտ թուփը տարածվի, որովհետև մարդը գնաց իր հավիտենական տունը. հրապարակներում լացուկոծ անողնե՛րը պիտի շրջապատեն նրան,
Ի՞նչ զորություն ունեմ, որ իմ կյանքը տևի. ի՞նչ ժամանակ ունեմ, որ իմ հոգին հարատևի։