ՀՈԲ 10:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եթե ամբարշտանամ, օ՜, վա՜յ ինձ. իսկ եթե արդար իսկ լինեմ, չեմ կարող հայացքս բարձրացնել, քանի որ մեջս անարգանք կա լեցուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։ |
Առավել ևս՝ թող թշնամիներս լինեն կործանվող ամբարիշտները, իմ դեմ դուրս եկած, կորստի մատնված անօրենները։
Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը
Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։
Նայի՛ր, Տե՛ր, ես նեղության մեջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մեջս տրորվեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպես մահը՝ ներսից։
Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։
Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. “Նվաստ ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք”»։