ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
ՀՈԲ 10:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Հեծեծելով նրան կհասցնեմ իմ խոսքերը. կխոսեմ թախծած իմ հոգու դառնությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Հոգիս կյանքիցս զզվել է. իմ գանգատն ազատ պիտի արտահայտեմ, հոգուս դառնությամբ պիտի խոսեմ։ |
ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց դեպի անապատ և նստեց բևեկնի մի ծառի տակ։ Նա իր մահը ցանկացավ՝ ասելով. «Բավական է, Տե՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, քանզի ես իմ հայրերից ավելի լավ չեմ»։
Ու երանի թե դժոխքում պահեիր և թաքցնեիր ինձ, մինչև որ անցներ բարկությունը քո, և ժամանակ ինձ նշանակեիր, հիշեիր ինձ։
Այսուհետ ես բերանս չպիտի զսպեմ. պիտի խոսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտի բացեմ դառնությունն իմ հոգու։
Քանի որ հավիտյան չեմ ապրի, թող որ ես համբերող միշտ լինեմ։ Հեռո՛ւ կաց ինձնից, քանի որ իզուր է կյանքը իմ։
Ահավասիկ խաղաղության փոխվեց իմ դառնությունը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանվեմ, ինձնից հետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։
Արդ, Տե՛ր, Տե՛ր, հոգիս վերցրո՛ւ ինձանից, որովհետև ինձ համար ավելի լավ է մեռնելը, քան թե ողջ մնամ»։
Եվ երբ արևը ծագեց, Աստված հրաման տվեց տապախառն խորշակ քամուն, և արևն ընկավ Հովնանի գլխին. տառապանքի մեջ էր, և նրա հոգին դուրս էր գալիս, և ասում էր. «Ինձ համար ավելի լավ էր մեռնելը, քան իմ այս կյանքը»։
Եթե այդպես պիտի վարվես ինձ հետ, ավելի լավ է սպանի՛ր ինձ, եթե արժանի եմ շնորհի և ողորմության, որպեսզի չտառապեմ»։