Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 6:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Ոչ էլ ձեր կշտամբանքի բառերը կարող են ինձ լռեցնել. պիտի չանսամ նաև ձեր բարբառած խոսքերին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Արդյոք մտածում եք խոսքերի՞ համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամու խոսքեր են։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 6:26
19 Խաչաձեւ Հղումներ  

«Մինչև ե՞րբ ես այդպես խոսելու։ Շաղակրատության շունչ կա քո բերանում։


Որպեսզի այսուհետև չլինենք երեխաներ, որոնք տարուբերվում ու քշվում են տարբեր վարդապետությունների հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ խաբում ու մոլորեցնում են։


Քո խոսքերը արդարացնելու են քեզ և քո խոսքերը դատապարտելու են քեզ»։


Եփրեմն ինձ պաշարեց ստությամբ, և Իսրայելի և Հուդայի տունը՝ ամբարշտությամբ. արդ՝ Աստված ճանաչեց նրանց,


Տերը Հոբին այս բաները ասելուց հետո դարձավ Եղիփազ Թեմնացուն. «Մեղանչեցիր դու, նաև քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպես իմ ծառա Հոբը։


Քեզնից ո՞վ կծածկի իր միտքը, խոսք կխնայի ու կկարծի, թե կարող է թաքցնել քեզանից։ Ո՞վ կասի ինձ, ինչ որ չգիտեմ, մեծ ու զարմանալի բաներ, որոնց ես հասու չէի։


Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։


Բերանս բացեցի մի անգամ, էլ երկրորդ անգամ բան չեմ ավելացնի»։


«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խոսքերը հավաքելով իր սրտում՝ կարծում է, թե ինձնից պահում է դրանք։


«Հեծեծելով նրան կհասցնեմ իմ խոսքերը. կխոսեմ թախծած իմ հոգու դառնությամբ։


Տերն սկսեց խոցոտել ինձ, սակայն թող չսպանի ինձ իսպառ։


Տիրոջ նետերն իմ մարմնի մեջ են, Նրա զայրույթը արյունս է ծծում. բերանս բացելիս կտտում են ինձ։


Եվ Հոբը, նրան նայելով, ասաց. «Խոսեցիր անզգամ կնոջ պես. եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ։


Բայց կարծեք իզուր են ճշմարիտ խոսքերը. չէ՞ որ ես ձեզանից զորություն չեմ խնդրում։


«Հոգով հանճարեղն իմաստությամբ պատասխան չի՞ տա արդյոք. մի՞թե կանցկացնի իր որովայնի ցավը,


Բայց հիմա ի՞նչ ժամանակն է դատարկ խոսքերի, կամ մեկը խնդրո՞ւմ է քեզ, որ պատասխանես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ