Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 38:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 և ինքն էլ սահմանեց իմ բոլոր տարիները՝ ի դառնություն իմ անձի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Ի՞նչ ասեմ. ինքն ինձ ասաց և ինքն էլ կատարեց. իմ բոլոր տարիներին հանդարտ պիտի ընթանամ իմ հոգու դառնության համար։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 38:15
13 Խաչաձեւ Հղումներ  

Այսուհետ ես բերանս չպիտի զսպեմ. պիտի խոսեմ, քանի դեռ վիշտ ունեմ, տագնապով պիտի բացեմ դառնությունն իմ հոգու։


Այս խոսքերը լսելով՝ արքան զղջաց Տիրոջ առջև, լալով գնաց, պատառոտեց իր պատմուճանը, քուրձ հագավ իր մարմնի վրա և ծոմ պահեց. նա քուրձ հագավ այն օրը, երբ սպանվեց հեզրայելացի Նաբոթը։ Նա գլխիկոր էր ման գալիս։


«Հեծեծելով նրան կհասցնեմ իմ խոսքերը. կխոսեմ թախծած իմ հոգու դառնությամբ։


Այժմ հոգիս խռովված է, և ի՞նչ ասեմ։ Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հենց այս բանի համար եմ եկել այս ժամին։


Հոգու դառնությունը կսպանի նրան, ու չի ճաշակի իր բարիքներից։


Արդ, այս ամենի համար ի՞նչ պատասխան տանք քեզ, Տե՛ր, որովհետև անտեսեցինք քո օրենքն ու պատվիրանները,


Ապա եկավ Եղիսեեի մոտ՝ լեռը, և գրկեց նրա ոտքերը։ Գեեզին մոտեցավ, որ նրան հետ քաշի, բայց Եղիսեեն ասաց. «Թո՛ւյլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է, և Տերն ինձնից դա թաքցրել է, չի հայտնել ինձ»։


Նա վշտահար հոգով աղոթեց Տիրոջն ու դառնորեն լաց եղավ


Օ՜հ, Տե՛ր, հիմա ես ի՞նչ անեմ, երբ Իսրայելն իր վիզը ծռել է իր թշնամիների առաջ։


Տրտմածներին խմի՛չք տվեք, և գինի՛ տվեք տառապյալներին,


Ահավասիկ խաղաղության փոխվեց իմ դառնությունը. դու փրկեցիր իմ հոգին, որ չկործանվեմ, ինձնից հետ վանեցիր իմ բոլոր մեղքերը։


Ալելուիա Տիրո՛ջն օրհնեցեք, բոլո՛ր ազգեր, Գովե՛ք նրան, ո՛ղջ ժողովուրդներ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ