Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
ՀՈԲ 1:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մի օր Աստծու հրեշտակները [𝕸 Աստծու որդիները] եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ եկավ նաև սատանան՝ երկրի երեսին ման գալուց և շրջելուց հետո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի օր Աստծու որդիները եկան Տիրոջ առաջ կանգնելու. սատանան էլ եկավ նրանց մեջ։ |
Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։
Այդ օրերին երկրի վրա հսկաներ էին ապրում։ Ամեն անգամ, երբ Աստծու որդիները մերձենում էին մարդկանց դուստրերին, որդիներ էին ծնում նրանց համար։ Դրանք հսկաներ էին, հին աշխարհի անվանի մարդիկ։
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց հետ Տիրոջ առաջ եկավ կանգնեց նաև սատանան։
Տերն ասաց սատանային. «Տեսա՞ր արդյոք իմ ծառա Հոբին, որի նման ճշմարիտ, անարատ, աստվածապաշտ, ամեն չար գործից հեռու մնացող մարդ չկա երկրի վրա. դեռ հաստատուն էլ մնում է նա իր անմեղության մեջ։ Իսկ դու իզուր էիր ասում, որ կորստյան մատնեմ նրա ունեցվածքը»։
Երբ աստղերը ծնվեցին, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին։
Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։
Զգո՛ւյշ եղեք, չարհամարհեք այս փոքրիկներից որևէ մեկին. ասում եմ ձեզ, որ նրանց հրեշտակները երկնքում մշտապես տեսնում են իմ երկնավոր Հոր երեսը.
Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, և ձեզանից մեկը սատանա է»։