Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 22:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Եվ Տերն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Եվ Տերն ասաց. «Սիմո՜ն, Սիմո՜ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի պես մաղել։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 22:31
13 Խաչաձեւ Հղումներ  

Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա։


Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։


Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։


«Քանի որ ահա ես հրաման եմ տալիս և կցրեմ ձեզ բոլոր ազգերի մեջ, ո՛վ Իսրայելի տուն, ինչպես որ ցորենն է հեծանոցով քամուն տրվում, բայց նրա փշուրը չի ընկնի գետնին։


Եվ գետնին ընկնելով՝ լսեց մի ձայն, որ իրեն ասում էր. «Սավո՜ւղ, Սավո՜ւղ, ինչո՞ւ ես հալածում ինձ»։


Հիսուսը պատասխանեց ու ասաց. «Մարթա՛, Մարթա՛, դու շատ բաներով ես զբաղվում և մտահոգվում,


Այդ ժամանակ Հիսուսն ասաց նրան. «Հետև՛ս գնա, սատանա՛, որովհետև գրված է. “Տիրոջը՝ քո Աստծուն, կերկրպագես և միայն Նրան կպաշտես” (Բ Օր. 6.13)»։


Ապա սաղմոսերգելուց հետո ելան Ձիթենյաց լեռը։


հանձնե՛ք այդպիսի մեկին սատանային՝ նրա մարմնի կորստյան համար, որպեսզի նրա հոգին փրկվի մեր Տեր Հիսուս Քրիստոսի դատաստանի օրը։


որպեսզի չլինի թե խաբվենք սատանայից, որովհետև լավ տեղյակ ենք նրա խորհուրդներին։


Բայց ես ձեզ վրա հավիտյան չպիտի բարկանամ, և ոչ էլ իմ դառնության ձայնն է ձեզ ճնշելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ