Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Սատանան կանգնեց Իսրայելի դեմ ու դրդեց Դավթին մարդահամարի ենթարկելու Իսրայելը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Սատանան կանգնեց Իսրայելի դեմ և դրդեց Դավթին, որ իսրայելացիների մարդահամարն անի։

Տես գլուխը Պատճենել




Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:1
18 Խաչաձեւ Հղումներ  

Նրանք ծնվել էին Հռափայից Գեթ քաղաքում։ Բոլորն էլ հսկա մարդիկ էին և ընկան Դավթի ու նրա զորականների ձեռքով։


Շարուհիի որդի Հովաբն սկսեց հաշվառման ենթարկել ժողովրդին, սակայն չավարտեց։ Այդ պատճառով Տերը բարկացավ Իսրայելի վրա, և նրանց թիվը չարձանագրվեց Դավիթ արքայի ժամանակագրության մեջ։


Սրանք բոլորն Ասերի որդիներն են, բոլորը տոհմերի իշխաններ ու պետեր, ընտիր քաջեր, իշխաններ և առաջնորդներ։ Պատերազմի պատրաստ նրանց մարդկանց թիվը քսանվեց հազար էր։


Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց հետ Տիրոջ առաջ եկավ կանգնեց նաև սատանան։


«Երբ Իսրայելի որդիների թիվն իմանալու համար մարդահամար անես, նրանք Տիրոջը թող տան իրենց փրկագինը, որպեսզի մարդահամարի ժամանակ պատուհասի չենթարկվեն։


Եվ Տերն ինձ ցույց տվեց Հեսու քահանայապետին, որ կանգնած էր Տիրոջ հրեշտակի առաջ, իսկ սատանան կանգնած էր նրա աջ կողմում՝ նրան հակառակվելու համար։


Այդ ժամանակ փորձիչը, մոտենալով նրան, ասաց. «Եթե Աստծու որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց դառնան»։


Եվ երբ այս բոլորը նրանց ասաց ամբողջ ժողովրդի առաջ, ամոթահար եղան. և դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խիստ չարանալ և բանավեճի բռնվել նրա հետ շատ բաների համար։


Եվ Տերն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։


Ընթրիքի ժամանակ սատանան արդեն Սիմոնի որդի Իսկարիովտացի Հուդայի սրտի մեջ դրել էր, որ մատնի նրան։


Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր.


Եվ հոգ տանենք միմյանց՝ սիրո և բարի գործերի հորդորելով


Ոչ ոք փորձության մեջ լինելիս թող չասի, թե՝ Աստծուց եմ փորձվում, քանզի Աստված չարից չի փորձվում. ինքն էլ չի փորձում ոչ ոքի։


Եվ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկավ մեր Աստծու փրկությունը, զորությունն ու արքայությունը և նրա Օծյալի իշխանությունը, որովհետև ընկավ մեր եղբայրների դեմ չարախոսողը, որ Աստծու առաջ նրանց մասին գիշերուզօր չարախոսում էր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ