Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Մի ոգի ելավ ու կանգնելով Տիրոջ առջև՝ ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Այն ժամանակ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առջև և ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18:20
6 Խաչաձեւ Հղումներ  

Եվ մի օր Աստծու հրեշտակները [𝕸 Աստծու որդիները] եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ եկավ նաև սատանան՝ երկրի երեսին ման գալուց և շրջելուց հետո։


Բայց երկյուղ ունեմ. միգուցե ձեր միտքն ապականվի ու շեղվի Քրիստոսի հանդեպ ձեր ունեցած պարզամտությունից, ինչպես օձն իր խորամանկությամբ խաբեց Եվային։


Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց հետ Տիրոջ առաջ եկավ կանգնեց նաև սատանան։


Անօրենի գալուստը տեղի է ունենալու սատանայի ներգործությամբ, ամեն տեսակ կարողությամբ, նշաններով, կեղծ հրաշքներով


Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի արքա Աքաաբին, որ վեր կենա ու հարձակվի Գաղաադի Ռամովթ քաղաքի վրա”։ Մեկն այսպես խոսեց, մյուսը՝ այնպես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ