ՀՈԲ 1:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Երկնքից կրակ թափվեց ու այրեց հոտերը, հովիվներին էլ նույն ձևով ճարակեց։ Միայն ես փրկվեցի ու եկա քեզ պատմելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Աստծու կրակը երկնքից թափվեց և հոտերն ու ծառաներին այրեց, նրանց ոչնչացրեց։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։ |
Եղիան, պատասխան տալով, հիսնապետին ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Կրակ իջավ երկնքից և լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
Եղիան, պատասխան տալով, նրան ասաց. «Եթե ես Աստծու մարդ եմ, թող երկնքից կրակ իջնի և լափի քեզ ու քո հիսուն զինվորներին»։ Աստծու կրակն իջավ երկնքից ու լափեց նրան ու նրա հիսուն զինվորներին։
քանզի տեսանք, որ կրակ ընկավ երկնքից ու լափեց նախորդ երկու հիսնապետներին ու նրանց հիսունական զինվորներին։ Արդ, բարի՛ աչքով նայիր քո ծառաներին»։
Ինձ համար աղոթե՛ք Տիրոջը, որ Աստծու որոտը, կարկուտն ու կրակը դադարեն։ Եվ կարձակեմ ձեզ. այլևս այստեղ չեք մնա»։
Տիրոջ կողմից կրակ եկավ և կերավ այն ամենը, ինչ որ կար զոհասեղանի վրա՝ ողջակեզն ու ճարպը։ Ողջ ժողովուրդը տեսավ այդ, սարսափեց, ու բոլորն ընկան երեսնիվայր։
Այսպես ցույց տվեց ինձ Տեր Տերը. «Ահա կրակով դատաստան հրավիրեց Տեր Տերը, և լափեց բազում անդունդներ ու կերավ մի մասը։
Դաշտում, բանակում ու կիրճում եղած ամբողջ ժողովրդի մեջ սոսկում ընկավ, հարվածող գունդը զարհուրեց և չէր ուզում շարժվել. երկիրը դղրդաց, և Տիրոջ ահն ընկավ թշնամու սիրտը։