Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 1:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Ասպատակներ ասպատակեցին մեզ երեք խմբերով, շրջապատեցին ուղտերն ու տարան դրանք, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես փրկվելով եկա քեզ պատմելու»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Մինչ նա խոսում էր, մեկ ուրիշը եկավ ու ասաց. «Քաղդեացիները, երեք գունդ կազմած, ուղտերի վրա հարձակվեցին, դրանք վերցրին, ծառաներին էլ սրի բերանով խփեցին։ Միայն ես եմ ազատվել, որ քեզ իմաց տամ»։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 1:17
8 Խաչաձեւ Հղումներ  

Առանը մեռավ իր հորից՝ Թարայից առաջ այն երկրում, որտեղ ծնվել էր՝ քաղդեացիների աշխարհում [𝕸 Ուր]։


Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։


Դավիթը հարցրեց նրան. «Որտեղի՞ց ես գալիս»։ Նա պատասխանեց. «Փախել եմ Իսրայելի բանակատեղիից»։


գերեվարողները եկան ու ավար առան նրանց, իսկ քո ծառաներին սրով կոտորեցին։ Միայն ես փրկվեցի և եկա քեզ պատմելու»։


Եվ մինչ նա խոսում էր, մի ուրիշ գուժկան եկավ ու Հոբին ասաց. «Մինչ քո տղաներն ու դուստրերն իրենց ավագ եղբոր մոտ ուտում-խմում էին,


Եթե քաղդեացիների երկիրը գնաս, որը, սակայն, նույնպես ավերված է ասորեստանցիներից, այնտեղ ևս քեզ համար շունչ քաշել ու դադար չի լինելու։ Սիհիմը նրա հիմքը գցեց, կանգնեցրեց նրա աշտարակները, բարձրացրեց նրա աշտարակները, բայց ահա նրա պարիսպը տապալվեց ու կործանվեց։


Բաբելոնի որդիներին ու բոլոր քաղդեացիներին, Փակուդին, Սվեին ու Կվեին, նրանց հետ՝ Ասորեստանի բոլոր որդիներին՝ ընտրյալ երիտասարդների, իշխանների, զորավարների, սպառազեն, երիվարներով հեծյալների։


Ահա ես արթնացնում եմ քաղդեացիներին՝ դաժան և արագընթաց ազգին, որ ընթանում է երկրի լայնությամբ՝ ժառանգելու վրանները, որոնք իրենը չեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ