Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ՀԵՍՈՒ 8:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ գայիսոնը մեկնի՛ր դեպի քաղաքը, որովհետև քո ձեռքն եմ մատնել այն, և դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Հեսուն իր ձեռքում եղած գայիսոնը մեկնեց դեպի քաղաքը։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն»։ Եվ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը։

Տես գլուխը



ՀԵՍՈՒ 8:18
14 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև Տիրոջ դեմ ձեռք է բարձրացրել ու ընդվզել Ամենակալ Տիրոջ դեմ։


Նրա վերևում շողշողում են աղեղն ու սուրը, շարժվում վահանն ու նիզակը։


Իսկ դու ա՛ռ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները թող մտնեն ծովն ու անցնեն ցամաքով։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո եղբայր Ահարոնին ասա՛. “Ձեռքով գավազանդ երկարի՛ր գետի վրա, ջրանցքների, ծանծաղուտների վրա և գորտե՛ր դուրս բեր եգիպտացիների երկրի վրա”»։


Մովսեսը փարավոնին ասաց. «Սահմանի՛ր ինձ, թե ե՛րբ աղոթեմ քեզ համար, քո պաշտոնյաների ու քո ժողովրդի համար, որպեսզի գորտերը չքանան քո, քո ժողովրդի մոտից ու ձեր տներից և մնան միայն գետում»։


Զորացնելու եմ բաբելացիների արքայի բազուկները, իսկ փարավոնի բազուկները թուլանալու են։ Եվ կիմանան, որ ես եմ Տերը, երբ սուրս տամ բաբելացիների արքայի ձեռքը և նրան դուրս բերեմ եգիպտացիների երկրի վրա։


Գայիում ու Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելին հետապնդելու գնացած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հարձակվեցին Իսրայելի վրա։


Դարանակալները վեր կացան իրենց տեղից, հենց որ նա ձեռքը մեկնեց։ Ելան, մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն անմիջապես այրեցին հրով։


Հեսուն գայիսոն մեկնած ձեռքը հետ չքաշեց, մինչև որ չբնաջնջեց Գայիի բոլոր բնակիչներին,


դուք ելե՛ք դարանից, մտե՛ք քաղաք և հարվածե՛ք քաղաքին, և Տերը՝ Իսրայելի Աստվածը, նրանց մեր ձեռքը կհանձնի։ Եվ երբ գրավեք քաղաքը, այրեցե՛ք այն հրով։


Այլազգին նույնպես եկավ ու մոտեցավ Դավթին։ Նրա վահանակիրն իր առջևից էր գնում։


Դավիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրա ես հարձակվում սրով, գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա եմ հարձակվում Իսրայելի զորքի Զորությունների Տիրոջ անունով, Իսրայելի, որին դու այսօր նախատեցիր։


Նրա ազդրերին պղնձե սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձե վահան։