6 Նրա ազդրերին պղնձե սռնապաններ կային, իսկ թիկունքին՝ պղնձե վահան։
6 Նրա ոտքերին պղնձե սռնապաններ կային, ուսերի մեջտեղը՝ պղնձե նիզակ։
Դավիթն ասաց այլազգուն. «Դու ինձ վրա ես հարձակվում սրով, գեղարդով և վահանով, իսկ ես քեզ վրա եմ հարձակվում Իսրայելի զորքի Զորությունների Տիրոջ անունով, Իսրայելի, որին դու այսօր նախատեցիր։
Սողոմոն արքան ոսկուց երեք հարյուր կռածո վահան պատրաստեց՝ ամեն մի վահանի համար օգտագործելով վեց հարյուր դահեկան մաքուր ոսկի։
Սողոմոն արքան երեք հարյուր նիզակ պատրաստել տվեց կռածո ոսկուց՝ երեք հարյուր դահեկան կշիռով ամեն մեկը,
գլխին սաղավարտ կար, հագել էր պղնձե և երկաթե շղթայագործ մի զրահ, որի քաշը հինգ հազար սիկղ էր։