Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 8:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Դարանակալները վեր կացան իրենց տեղից, հենց որ նա ձեռքը մեկնեց։ Ելան, մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն անմիջապես այրեցին հրով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 8:19
5 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ գայիսոնը մեկնի՛ր դեպի քաղաքը, որովհետև քո ձեռքն եմ մատնել այն, և դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Հեսուն իր ձեռքում եղած գայիսոնը մեկնեց դեպի քաղաքը։


Գայիի և նրա թագավորի հետ վարվի՛ր այնպես, ինչպես վարվեցիր Երիքովի և նրա թագավորի հետ, սակայն ավարը և անասունները կպահես քեզ։ Քաղաքի հետևի կողմից դարանակալներ կարգի՛ր»։


Գայիի բնակիչները հետ նայելով տեսան, որ քաղաքից ծուխ էր ելնում մինչև երկինք։ Նրանք չէին կարող փախչել այս կամ այն կողմ, իսկ ժողովուրդը, որ թաքնված էր անապատում, հարձակվեց հետապնդողների վրա։


Եվ Իսրայելի բոլոր որդիները վեր կացան իրենց տեղից և վերադասավորվեցին Բաալթամարում։ Իսրայելի դարանակալները կռվում էին իրենց տեղից՝ Գաբաայի արևմտյան կողմից։


Դարանամուտները հարձակվեցին և թափվեցին Գաբաայի վրա, մտան և ամբողջ քաղաքը սրի քաշեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ