Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 14:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Իսկ դու ա՛ռ գավազանդ, ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները թող մտնեն ծովն ու անցնեն ցամաքով։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Իսկ դու բարձրացրո՛ւ գավազանդ, մեկնի՛ր ձեռքդ ծովի վրա, ճեղքի՛ր այն, և Իսրայելի որդիները ծովի միջով գնան ցամաքով։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 14:16
16 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին. «Ահարոնին ասա՛. “Վերցրո՛ւ գավազանդ և ձեռքդ երկարի՛ր Եգիպտոսի ջրերի վրա՝ նրանց գետերի վրա, նրանց լճերի վրա, նրանց ջրանցքների վրա, նրանց ջրակույտերի վրա, և ջուրը կվերածվի արյան։ Եվ արյուն կդառնա եգիպտացիների ողջ երկրում եղած փայտե ու քարե ամանների ջուրը”»։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրա, և ջրերը թող վերամիանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծյալներին»։


Եվ Մովսեսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրա ու վերադարձավ Եգիպտոս։ Մովսեսն իր ձեռքում ուներ այն գավազանը, որ Աստված էր տվել իրեն։


Այն գավազանը, որ օձ դարձավ, կառնես ձեռքդ և դրանով հրաշքներ կգործես»։


Տերը նրան ասաց. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»։ Նա ասաց. «Գավազան»։


Տերը հարվածներ պիտի հարուցի նրանց դեմ, նման այն հարվածներին, որոնք հասան Մադիամին չարչարանքների տեղում. նրա զայրույթը պիտի լինի, ինչպես Եգիպտոսից դուրս գալու ժամանակ՝ ծովի ճանապարհին։


«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ ու ասի՝ “Մեզ նշան կամ հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կասես. “Ա՛ռ քո գավազանը, գետնի՛ն գցիր փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ կդառնա”»։


Եվ Մովսեսը, իր ձեռքը բարձրացնելով, երկու անգամ հարվածեց ապառաժին։ Առատ ջուր բխեց, և ժողովուրդն ու անասունները խմեցին։


Տերն ասաց Մովսեսին. «Ինչո՞ւ ես կանչում ինձ։ Ասա՛ Իսրայելի որդիներին, որ գնան։


Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա՛ ժողովրդի առջևից, քեզ հետ վերցրո՛ւ ժողովրդի ծերերին, ձեռքդ ա՛ռ քո այն գավազանը, որով հարվածեցիր գետին, և ճամփա՛ ընկիր։


Ես, քեզնից առաջ այնտեղ հասնելով, կկանգնեմ Քորեբում՝ մի ժայռի վրա։ Կհարվածես ժայռին, դրանից ջուր կբխի, և ժողովուրդը կխմի»։ Մովսեսն այդպես էլ արեց Իսրայելի որդիների ներկայությամբ։


Եվ Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ գայիսոնը մեկնի՛ր դեպի քաղաքը, որովհետև քո ձեռքն եմ մատնել այն, և դարանակալները թող շտապ դուրս գան իրենց տեղից»։ Հեսուն իր ձեռքում եղած գայիսոնը մեկնեց դեպի քաղաքը։


Եղիսեեն ասաց Գեեզիին. «Գոտի՛ կապիր մեջքիդ, իմ ցուպը ձե՛ռքդ վերցրու և գնա՛։ Եթե որևէ մեկին հանդիպես, բարև մի՛ տուր, եթե որևէ մեկը քեզ բարև տա, մի՛ պատասխանիր, իմ ցուպը դի՛ր երեխայի երեսին»։


Մի՞թե գետերի վրա կբարկանաս, Տե՛ր, կամ քո բարկությունը գետերի՞ վրա է, կամ քո ասպատակությունը՝ ծովերի՞ վրա, քանի որ կելնես քո ձիերի վրա, և քո ձի հեծնելը փրկություն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ