Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
ՀԵՍՈՒ 3:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ ամբողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, վերևից իջնող ջուրը կցամաքի, կկանգնի, ինչպես քարակույտ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։ |
Քոնն են, Տե՜ր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունն ու հզորությունը, քանզի դու ես տիրում երկնքում ու երկրի վրա գտնվող ամեն ինչի վրա։ Բոլոր թագավորներն ու ազգերը դողում են քո առջև,
Մենք՝ քո ժողովուրդն ու քո արոտի ոչխարները, Հավիտյան քեզ գոհություն պիտի տանք, Քո օրհնությունը պիտի հռչակենք սերնդեսերունդ։
Քո զայրույթի հողմից ճեղքվեցին ջրերը, պարիսպների նման քարացան ջրերը, ալիքները ծովի մեջ քարացան։
Տերն է քեզ համար անելու այդ, Զորությունների Տեր է նրա անունը, և նա, որ փրկեց քեզ, Իսրայելի նույն Աստվածն է, որը կկոչվի ողջ երկրի Աստվածը։
դու կպատմես քո որդուն ու կասես. “Հորդանան գետի ջրերը ցամաքեցին ողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով”։ Եվ թող այս քարերը հավիտյան հիշատակ լինեն Իսրայելի որդիների մեջ»։