15 Ծով հանեցիր քո երիվարները՝ շատ ջրեր պղտորելու։
15 Դու քո ձիերով ծովը կոխոտեցիր հորդառատ ջրերի հորձանուտում։
Տրտնջացին Աստծուց և ասացին. «Մի՞թե կարող է Աստված սեղան պատրաստել անապատի մեջ։
Մի՞թե գետերի վրա կբարկանաս, Տե՛ր, կամ քո բարկությունը գետերի՞ վրա է, կամ քո ասպատակությունը՝ ծովերի՞ վրա, քանի որ կելնես քո ձիերի վրա, և քո ձի հեծնելը փրկություն է։
Քո զայրույթի հողմից ճեղքվեցին ջրերը, պարիսպների նման քարացան ջրերը, ալիքները ծովի մեջ քարացան։
Որովհետև հարվածեց ժայռին, և հոսեցին ջրեր, Ու վտակներ հորդեցին նրանից։ Բայց կարո՞ղ է նաև հաց տալ մեզ Կամ սեղան պատրաստել իր ժողովրդի համար»։