Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 3:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 և երբ Տիրոջ՝ ամբողջ երկրի Տիրոջ տապանակը վերցնող քահանաների ոտքերի թաթերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, Հորդանանի ջրերը կկտրվեն, և վերևից իջնող ջրերը կկանգնեն քարակույտի պես»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Երբ ամբողջ երկրի Տիրոջ Ուխտի տապանակը կրող քահանաների ոտքերը մտնեն Հորդանան գետի ջրի մեջ, վերևից իջնող ջուրը կցամաքի, կկանգնի, ինչպես քարակույտ»։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 3:13
13 Խաչաձեւ Հղումներ  

Քո շնչի փչելով հավաքվեցին ջրերը, Հեղեղները կանգնեցին դեզի պես, Անդունդները քարացան ծովում։


Նա ծովը պատռեց և անցկացրեց նրանց և պարսպի պես կանգնեցրեց ջրերը։


Դու քո ձիերով ծովը կոխոտեցիր հորդառատ ջրերի հորձանուտում։


Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։


Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը պիտի անցնի ձեր առջևից Հորդանան գետի միջով։


նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։


Դու աղբյուրներ և առուներ բխեցրիր. դու ցամաքեցրիր սաստիկ գետերը։


Քոնն են, ո՛վ Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը և երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան։ Քոնն է, ո՛վ Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր իբրև գերիշխան։


որովհետև քո ամուսինը քո Արարիչն է, Զորությունների Տեր է նրա անունը, և քո Փրկիչն Իսրայելի Սուրբն է. նա կոչվում է ամբողջ երկրի Աստված,


Եվ նա ասաց. «Սրանք երկու օծյալներն են, որոնք կանգնում են ամբողջ երկրի Տիրոջ առաջ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ