ՀԵՍՈՒ 24:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն խոսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Հնում գետի այն կողմում պանդխտեցին ձեր նախահայրերը, ինչպես օրինակ՝ Թարան՝ Աբրահամի և Նաքովրի հայրը, և պաշտեցին օտար աստվածների։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։ |
ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։
Արդ, գնալը գնացիր, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը, բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածներին»։
Եվ ավելացրեց. «Ում մոտ գտնես քո աստվածները, թող նա չապրի մեր եղբայրների առաջ. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Սակայն նա ոչինչ չգտավ։ Հակոբը չգիտեր, որ իր կինը՝ Ռաքելն էր գողացել դրանք։
Մեր դատավորը Աբրահամի Աստվածը, Նաքովրի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը թող լինի»։ Եվ Հակոբը երդվեց իր հոր՝ Իսահակի Երկյուղով։
Նրանք Հակոբին հանձնեցին իրենց մոտ եղած օտար աստվածներն ու իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Բևեկնի ծառի տակ՝ Սյուքեմում։ Դրանք մինչ օրս չեն գտնվել։
Ձեր հայր Աբրահամի՛ն նայեք և Սառայի՛ն, որ ծնեց ձեզ. քանի որ մենակ էր և կանչեցի նրան, օրհնեցի նրան, սիրեցի նրան և բազմացրի նրան։
և ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում Երուսաղեմին. քո արմատն ու ծնունդը քանանացիների երկրից են. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։
Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։
Իսկ եթե ձեզ համար հաճելի չէ պաշտել Տիրոջը, ապա այսօր որոշե՛ք, թե ո՛ւմ եք պաշտելու. գետի այն կողմի ձեր հայրերի՞ աստվածներին, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Իսկ ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտում, որովհետև նա սուրբ է»։