Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 31:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

32 Եվ ավելացրեց. «Ում մոտ գտնես քո աստվածները, թող նա չապրի մեր եղբայրների առաջ. քո ունեցածից ինչ որ գտնես ինձ մոտ, վերցրո՛ւ»։ Սակայն նա ոչինչ չգտավ։ Հակոբը չգիտեր, որ իր կինը՝ Ռաքելն էր գողացել դրանք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

32 Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 31:32
13 Խաչաձեւ Հղումներ  

Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։


և ասաց նրանց. «Ո՛չ, եղբայրնե՛ր, մի՛ գործեք այդ չարիքը։


Եվ վաղը կերևա իմ արդար լինելը, որ ես վարձ ունեմ քո առջև։ Այն բոլոր այծերը, որոնք կիսաճերմակ ու պտավոր չեն, և ոչխարները, որոնք գորշ չեն, թող ինձ գողոն համարվեն»։


Երբ Լաբանը գնացել էր իր ոչխարներին խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։


Նա, վերցնելով իր եղբայրներին, հետապնդեց նրան և յոթ օրվա ճանապարհ անցնելով՝ նրան հասավ Գաղաադ լեռան վրա։


Արդ, գնալը գնացիր, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը, բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածներին»։


Հակոբը պատասխան տվեց Լաբանին՝ ասելով. «Որովհետև վախեցա՝ մտածելով, թե կարող է քո դուստրերին ու իմ ողջ ունեցվածքը խլես ինձնից»։


Լաբանը մտնելով խուզարկեց Հակոբի վրանը և Լիայի վրանն ու երկու հարճերի վրանը և չգտավ։ Եվ ելնելով Լիայի վրանից՝ մտավ Ռաքելի վրանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ