Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 24:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Հեսուն խոսեց ամբողջ ժողովրդի հետ ու ասաց. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Հնում գետի այն կողմում պանդխտեցին ձեր նախահայրերը, ինչպես օրինակ՝ Թարան՝ Աբրահամի և Նաքովրի հայրը, և պաշտեցին օտար աստվածների։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 24:2
16 Խաչաձեւ Հղումներ  

Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։


Հիմա գնալը գնում ես, քանի որ շատ էիր ցանկանում գնալ քո հոր տունը. բայց ինչո՞ւ գողացար իմ աստվածները»։


և ասա՛. “Տեր Աստված այսպես է ասում Երուսաղեմին. "Ծագումդ ու ծնունդդ քանանացիների երկրից է. հայրդ ամորհացի է, մայրդ՝ քետացի։


Նայե՛ք Աբրահամին՝ ձեր հորը, Սառային, որը ձեզ ծնեց, որովհետև երբ դեռ մեկ հատ էր, ես նրան կանչեցի և օրհնեցի ու բազմացրի։


Դու, պատասխան տալով, կասես քո Տեր Աստծու առջև. “Իմ հայրը թափառական մի ասորի էր. նա Եգիպտոս իջավ սակավաթիվ մարդկանցով, պանդուխտ մնաց այնտեղ, բայց դարձավ մեծ, հզոր և բազմամարդ մի ազգ։


Եվ Հակոբին տվեցին իրենց ձեռքին եղած բոլոր օտար աստվածները և իրենց ականջօղերը։ Հակոբը դրանք թաղեց Սյուքեմի մոտ գտնվող կաղնու տակ։


Աբրահամի Աստվածն ու Նաքորի Աստվածը, նրանց հայրերի Աստվածը դատավոր լինի մեր միջև»։ Եվ Հակոբը իր հոր՝ Իսահակի Երկյուղով երդում արեց։


Բայց քո աստվածները ում մոտ որ գտնես, թող նա չապրի։ Մեր հարազատների ներկայությամբ խուզարկի՛ր. ինչ որ լինի ինձ մոտ, վերցրո՛ւ քեզ»։ Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր դրանք։


Քանի որ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու, Ռաքելը գողացավ իր հոր կուռքերը։


Թարան յոթանասուն տարի ապրեց և ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին։


Հակոբի, Իսահակի, Աբրահամի, Թարայի, Նաքովրի,


Նաքորը քսանինը տարի ապրեց և ծնեց Թարային։


Սրանք են Թարայի սերունդները. Թարան ծնեց Աբրամին, Նաքորին և Առանին. Առանը ծնեց Ղովտին։


Սերուգը երեսուն տարի ապրեց և ծնեց Նաքորին։


Աբրամ, որ նույն ինքը Աբրահամն է։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ