Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
ՀԵՍՈՒ 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց հանել էր տանիքն ու թաքցրել այնտեղ դիզված վուշի խրձերի տակ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։ |
Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
Կինը խուփն առավ ու փակեց գուբը, դրա վրա թուզ փռեց իբր չորացնելու համար, ու ոչինչ չիմացվեց։
Չէ՞ որ քո ծառան մանկությունից ի վեր երկյուղ է կրում Տիրոջից։ Մի՞թե չեն պատմել իմ տիրոջը, որ երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, ես Տիրոջ մարգարեներից հարյուր հոգի՝ հիսուն-հիսուն թաքցրել եմ տարբեր այրերում, նրանց կերակրել հացով ու ջրով։
երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, Աբդիուն հարյուր մարգարեի տարավ և նրանց հիսուն-հիսուն թաքցրեց այրերում և կերակրեց նրանց հացով ու ջրով։
բայց Հովրամ արքայի դուստրը՝ Օքոզիայի քույր Հոսաբեեն, Օքոզիայի որդի Հովասին վերցրեց արքայի սպանված որդիների միջից, նրան ու նրա դայակին Գոթողիայից փախցրեց և թաքցրեց ննջասենյակում։ Հովասը փրկվեց։
Արքան հրաման տվեց արքայորդի Հերեմիելին, Եսրիելի որդի Սարեային և Աբդիելի որդի Սեմեղիային, որ բռնեն Բարուք ատենադպրին և Երեմիա մարգարեին, սակայն սրանք հեռացան ու թաքնվեցին։
Նոր տուն կառուցելիս բազրիք կշինես տանիքի շուրջը, որպեսզի եթե մեկն այնտեղից ընկնի, դու քո տան մեջ սպանություն գործած չլինես։
Հավատո՛վ, երբ Մովսեսին ծնեցին, նրա ծնողները երեք ամիս թաքցրին նրան, քանզի տեսան կայտառ մանկանը և չվախեցան թագավորի հրամանից։
Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։
Առավոտյան աղջամուղջին՝ դարպասը բացվելու ժամանակ, այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Հետապնդե՛ք նրանց, գուցե հասնեք»։
Թագավորի մարդիկ ընկան նրանց հետևից Հորդանան գետի անցումը տանող ճանապարհով, և դարպասը փակվեց։ Մինչ հետապնդողներն ընկել էին նրանց հետևից,
Պոռնիկ Ռահաբին, նրա հայրական տունը և նրա ամբողջ ունեցվածքը փրկեց Հեսուն։ Ռահաբը բնակվեց Իսրայելի մեջ մինչև այսօր, որովհետև թաքցրեց այն հետախույզներին, որոնց Հեսուն այն օրն ուղարկել էր Երիքովը հետախուզելու։