Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հակոբոս 2:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Նույնպես էլ Ռախաբ պոռնիկը գործերով չարդարացա՞վ, երբ լրտեսներին իր մոտ առավ և ուրիշ ճանապարհով արձակեց։

Տես գլուխը Պատճենել




Հակոբոս 2:25
15 Խաչաձեւ Հղումներ  

Հավատո՛վ անհավատների հետ կորստյան չմատնվեց պոռնիկ Ռախաբը, որ խաղաղությամբ ընդունել էր հետախույզներին։


Եվ պարանով նրանց կախեց-իջեցրեց պատուհանից, որովհետև նրա տունը պարսպի մեջ էր, և ինքը բնակվում էր պարսպի մեջ։


Կինը, որ մինչ այդ երկու մարդկանց առնելով՝ թաքցրել էր, նրանց ասաց. «Ինձ մոտ մարդիկ մտան, բայց ես չգիտեի, թե որտեղի՛ց են։


Քաղաքն ու նրա մեջ եղած ամեն ինչ նզովված պիտի լինի Զորությունների Տիրոջից։ Ազատե՛ք միայն պոռնիկ Ռահաբին և այն ամենը, ինչ նրա տանը կա, որովհետև նա թաքցրեց մեր ուղարկած հետախույզներին։


Եվ Հեսուն՝ Նավեի որդին, Սատիմից երկու երիտասարդ ուղարկեց երկիրը հետախուզելու համար և ասաց. «Գնացեք հետախուզե՛ք երկիրը և Երիքովը»։ Երկու երիտասարդները ճամփա ընկան, եկան Երիքով ու մտնելով Ռահաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ օթևանեցին այնտեղ։


Արդ, երկուսից ո՞վ կատարեց հոր կամքը»։ Նրանք ասացին. «Վերջինը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մաքսավորներն ու պոռնիկները ձեզնից առաջ կհասնեն երկնքի արքայություն,


Սաղմոնից և Ռաքաբից ծնվեց Բոոսը. Բոոսից և Հռութից՝ Ովբեդը. Ովբեդից՝ Հեսսեն.


Տեսնո՞ւմ ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին, և գործերով հավատը կատարյալ դարձավ։


Բայց մեկը թերևս ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։


Նրանց հանել էր տանիքն ու թաքցրել այնտեղ դիզված վուշի խրձերի տակ։


Նա ասաց նրանց. «Գնացե՛ք լեռների վրայով, որպեսզի խուսափեք ձեզ փնտրողներից։ Երեք օր թաքնվե՛ք այնտեղ, մինչև որ ձեզ փնտրողները հետ դառնան, և հետո գնացե՛ք ձեր ճանապարհով»։


և Յասոնը նրանց ընդունել է։ Սրանք բոլորը կայսեր հրամաններին հակառակ են գործում. ոմն Հիսուսի թագավոր են համարում»։


Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ