Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Մի օր՝ երեկոյան դեմ, Դավիթը, ելնելով իր անկողնուց, ման էր գալիս պալատի տանիքի վրա և տանիքից տեսավ, որ մի կին լվացվում էր, և այդ կինը տեսքով շատ գեղեցիկ էր։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 11:2
28 Խաչաձեւ Հղումներ  

Երբ Աբրամը մոտեցավ Եգիպտոսին, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Գիտեմ, որ դու գեղեցիկ կին ես։


Եվ կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, հաճելի աչքերին՝ նայելու համար և գրավիչ՝ տեսնելու համար, վերցրեց նրա պտղից, կերավ և տվեց իր ամուսնուն, որ իր հետ էր, և կերան։


Նրան տեսավ Սյուքեմը՝ Եմովր Քոռեցու որդին, որը երկրի իշխանն էր, և նրան առևանգելով՝ պառկեց նրա հետ ու բռնաբարեց նրան։


Այն ամենը, ինչ տերն ուներ, հանձնեց Հովսեփի ձեռքը։ Պետափրեսը չէր մտահոգվում իր տանը եղած որևէ բանի համար, բացի իր սննդից, որ ուտում էր։ Հովսեփը հաճելի արտաքին ուներ և շատ գեղեցիկ դեմք։


Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց դուստրերը գեղեցիկ են, նրանցից իրենց համար կին առան։


Դավթի որդի Աբեսաղոմը շատ գեղեցիկ մի քույր ուներ, որի անունն էր Թամար։ Դավթի որդի Ամովնը սիրեց նրան։


Աբեսաղոմն ունեցավ երեք տղա և մեկ աղջիկ, որի անունը Թամար դրեց։ Նա տեսքով շատ գեղեցիկ կին էր և դառնալով Սողոմոնի որդի Ռոբովամի կինը՝ նրա համար ծնեց Աբիային։


Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, գնացին և օրվա տոթ ժամին մտան Հեբուսթեի տունը։ Նա կեսօրին ննջում էր անկողնում։


տուն մտան։ Հեբուսթեն սենյակում ննջում էր իր անկողնում։ Հարվածեցին նրան, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և այն վերցնելով՝ ամբողջ գիշերը գնացին արևելյան ճանապարհով։


«Դաշինք կնքեցի աչքերիս հետ ես, ու նրանք չնայեցին կույսի։


Ծուլությունը հատուկ է կանացի տղամարդուն, ծույլ մարդը քաղցած կմնա։


Կեղծ հաճություն և սին գեղեցկություն չկա քո մեջ»։ Քանզի իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի։ Նա պատիվ է տալիս Աստծուց երկյուղածներին,


Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,


որ անցում է հրապարակով, նրա տան անկյան մոտով։


Ու թող Երուսաղեմի տներն ու Հուդայի թագավորների տները դառնան սպանության վայր այն պղծությունների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ իրենց տանիքների վրա խունկ էին ծխում երկնքի բոլոր զորություններին և նվերներ ընծայաբերում օտար աստվածներին”»։


Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։


ով տանիքի վրա լինի, թող չիջնի տնից բան վերցնելու համար,


Բայց ես ձեզ ասում եմ. ով ցանկասիրությամբ նայի որևէ կնոջ, արդեն իր սրտում շնացած կլինի նրա հետ։


Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու։


Նոր տուն կառուցելիս բազրիք կշինես տանիքի շուրջը, որպեսզի եթե մեկն այնտեղից ընկնի, դու քո տան մեջ սպանություն գործած չլինես։


Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ դիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որևէ անասունի, ո՛չ էլ որևէ այլ բանի վրա, ինչ քո մերձավորին է պատկանում”։


Ամեն ինչի վախճանը մոտեցել է, ուստի զգաստացե՛ք և արթո՛ւն եղեք աղոթքի համար։


Եթե մեկը սիրում է աշխարհը, Հոր սերը նրա մեջ չէ, քանի որ այն ամենը, ինչ աշխարհի մեջ կա, մարմնի ու աչքերի ցանկություն է և ա՛յս կյանքի ամբարտավանություն, որը Հորից չէ, այլ այս աշխարհից։


Նա Բամայից իջավ քաղաք։ Սավուղի համար տանիքի վրա անկողին գցեցին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ