Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 22:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Նոր տուն կառուցելիս բազրիք կշինես տանիքի շուրջը, որպեսզի եթե մեկն այնտեղից ընկնի, դու քո տան մեջ սպանություն գործած չլինես։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Եթե նոր տուն կառուցես, բազրի՛ք շինիր քո տանիքի շուրջը, որպեսզի երբ մեկն այնտեղից վայր ընկնի, քո տան վրա արյուն չբերես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 22:8
20 Խաչաձեւ Հղումներ  

Երբ բազմության պատճառով Հիսուսին չկարողացան մոտենալ, քանդեցին այն տան կտուրը, որտեղ Հիսուսն էր, և բացելով առաստաղը՝ իջեցրին անկողինը, որի մեջ անդամալույծն էր։


Ու թող Երուսաղեմի տներն ու Հուդայի թագավորների տները դառնան սպանության վայր այն պղծությունների պատճառով, որ կատարեցին բոլոր տներում, որտեղ իրենց տանիքների վրա խունկ էին ծխում երկնքի բոլոր զորություններին և նվերներ ընծայաբերում օտար աստվածներին”»։


Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։


Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։


հեռո՛ւ մնացեք բոլոր չար բաներից։


Հաջորդ օրը, մինչ նրանք ճանապարհին էին և արդեն մոտեցել էին քաղաքին, Պետրոսը կեսօրին տանիք բարձրացավ՝ աղոթելու։


Ինչ որ ձեզ ասում եմ խավարի մեջ, ասե՛ք լույսի մեջ, և ինչ որ լսում եք շշուկով, քարոզե՛ք տանիքների վրա։


Եթե մեկը մի մարդու արծաթ կամ որևէ այլ իր տա պահելու, և այն գողացվի այդ մարդու տնից, եթե գողը գտնվի, թող կրկնակին հատուցի,


Երբ արդարն իր արդար գործերից շեղվի ու հանցանքներ գործի, նրա գլխին տանջանքներ կբերեմ. ինքը կմեռնի, որովհետև իր արդար գործերը, որ կատարել է, չեն հիշվի։ Բայց քանի որ դու նրան չես զգուշացրել, նրա արյունը քեզնից կպահանջեմ։


Երբ անօրենին ասեմ՝ հաստատապես կմեռնես, և դու նրան չզգուշացնես, ոչ էլ անօրենին ասես, որ զգուշանա, հետ դառնա իր չար ճանապարհից ու ապրի, այդ անօրենն իր անօրենության մեջ կմեռնի, իսկ նրա արյունը քեզնից կպահանջեմ։


որպեսզի դուք ընտրեք լավը և հաստատուն ու անսայթաք մնաք Քրիստոսի օրվա համար՝


Գայթակղության պատճառ մի՛ եղեք ո՛չ հրեաներին, ո՛չ հեթանոսներին և ո՛չ էլ Աստծու եկեղեցուն,


Ուստի միմյանց չդատենք, այլ ավելի շուտ մտածեք գայթակղության պատճառ չլինել եղբոր համար։


ազատ կարձակես մորը և միայն ձագերին կվերցնես քեզ, որպեսզի բարիքի արժանանաս և այդ երկրի վրա երկարակյաց լինես։


Խաղողի այգուդ մեջ այլ սերմեր չցանես, այլապես թե՛ այգու բերքը, թե՛ սերմի բերքը կպատկանեն Տիրոջը։


Նա Բամայից իջավ քաղաք։ Սավուղի համար տանիքի վրա անկողին գցեցին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ